երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ում երկու հայեր թուրքական ռեստորանի վրա հարձակման համար դատապարտվել են ազատազրկման

ԱՄՆ-ում երկու հայեր թուրքական ռեստորանի վրա հարձակման համար դատապարտվել են ազատազրկման

ԱՄՆ-ում ազատազրկման են դատապարտվել երկու ամերիկահայեր, տեղեկացնում է ABC7-ը: Նշվում է, որ պատճառը 2020թ․ Բեւերլի Հիլզում թուրքական ռեստորանի վրա ատելության դրդապատճառներով հարձակումն է։

Ինչպես հաղորդվում է՝ Գլենդելից 23-ամյա Վիլյամ Ստեփանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ Թուջանգայից 24-ամյա Հարություն Հարի Չալիկյանը՝ 15 ամսվա ազատազրկման։

2021թ․ հոկտեմբերին երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել մեղադրանքի հանցավոր համաձայնության գալու եւ ատելության դրդապատճառով հանցագործություն կատարելու կետերով:

ԱՄՆ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Ստեփանյանն ու Չալիկյանը թիրախավորել են ռեստորանը, քանի որ այն համարել են Թուրքիայի խորհրդանիշ, նրանք ՛՛ներխուժել են այնտեղ, աթոռներ նետել մարդկանց վրա, ջարդել սպասքը եւ շրջել սեղանները՛՛՝ սպառնալով սպանել ներկաներին: Հարձակման ժամանակ երեք մարդ տուժել է:

Դեպքը տեղի է ունեցել Արցայան 44-օրյա պատերազմի ժամանակ:

 

  • Կիսվել: