չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄՆ ՄԶԳ տնօրենի հետ հեռավար քննարկել ենք ՀՀ վարչատարածքային բարեփոխումները. Պապիկյան

ԱՄՆ ՄԶԳ տնօրենի հետ հեռավար քննարկել ենք ՀՀ վարչատարածքային բարեփոխումները. Պապիկյան

«Այսօր հեռավար հանդիպում եմ ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ»,- այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Քննարկել ենք Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ վիճակը և նախանշել համայնքների միավորման՝ առաջիկայում մեկնարկող գործընթացի շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: