չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄՆ-ի հայ բժիշկները Կապանի ԲԿ-ին համակարգչային տոմոգրաֆի սարք են նվիրել

ԱՄՆ-ի հայ բժիշկները Կապանի ԲԿ-ին համակարգչային տոմոգրաֆի սարք են նվիրել

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ: Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին:

Սարքը հետագայում էլ կծառայի տարածաշրջանի բնակչությանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար:

  • Կիսվել: