հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ԱՄՆ դեսպանատուն, որքա՞ն ես աչք փակելու Հայաստանում բռնաճնշումների առաջ. Սամվել Վարդանյանի ակցիան՝ դեսպանատան դիմաց

ԱՄՆ դեսպանատուն, որքա՞ն ես աչք փակելու Հայաստանում բռնաճնշումների առաջ. Սամվել Վարդանյանի ակցիան՝ դեսպանատան դիմաց

Ակտիվիստ Սամվել Վարդանյանն այսօր մեկ ժամ տևողությամբ միայնակ լուռ ակցիա է իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պարզելով երեք ցուցապաստառ։

Դրանցից մեկի վրա գրված է. «ԱՄՆ դեսպանատուն, որքա՞ն ես աչք փակելու Հայաստանում ստալինյան դարաշրջանի բռնաճնշումներին։ Դու կողմ ես վերցրել։ Դու համահանցակից ես։ Հայաստանում գործող ռեժիմը վայելում է ձեր հովանավորությունը»։

Հիշեցնենք, որ Սամվել  Վարդանյանը նման  ակցիա իրականացրել է նաև այս տարվա ապրիլի 17-ին։

  • Կիսվել: