հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը 250 հազար դոլար է փոխանցել Արցախին

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը 250 հազար դոլար է փոխանցել Արցախին

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և ինտերնետային աստղ, միլիոնատեր Դեն Բիլզերյանը, նրա եղբայրը՝ Ադամ Բիլզերյանը, և նրանց ընտանիքը Արցախի ու Հայաստանի համար փոխանցել են 250 հազար դոլար։ Այդ մասին հայտնում է Armenian National Committee of Canada-ի ֆեյսբուքյան էջը:

 

Նշենք, որ 2016 թվականին Դեն Բիլզերյանը հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: 

 

2018 թվականին Դեն Բիլզերյանն այցելել է նաև Արցախ: Նրա հետ էին եղբայրը՝ Ադամը, և հայրը՝ Փոլ Բիլզերյանը։

  • Կիսվել: