կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ամերիկացի դիվանագետները ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են ունենում Ադրբեջանից եկած հայ փախստականների հետ

Ամերիկացի դիվանագետները ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են ունենում Ադրբեջանից եկած հայ փախստականների հետ

Ամերիկացի դիվանագետները ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են ունենում Ադրբեջանից եկած հայ փախստականների հետ, իսկ փախստականներին դեսպանատունն աջակցում է Ջուլիա Թաֆթի ծրագրի միջոցով։ Այս մասին հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ մեկնաբանելով դեսպանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի՝ այսպես կոչված հայ համայնքի հետ։

Նշվում է նաև, որ դեսպան Թրեյսին Հայաստանի տարբեր վայրերում հանդիպել է տարբեր մարդկանց հետ՝ ավելի լավ պատկերացում կազմելու այս երկրի մարդկանց համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ, և հետաքրքրված է Հայաստանի մասին իր գիտելիքների հետագա խորացմամբ:

  • Կիսվել: