ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄԷ դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

ԱՄԷ դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Հուլիսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Զաաբիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի, հայ-էմիրաթական բազմոլորտ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ:

  • Կիսվել: