Ալեն Սիմոնյանի վիրահատությունն ավարտվել է
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի վիրահատությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացրեց Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը:
«Վիրահատությունը քիչ առաջ է ավարտվել, այն անցել է նորմալ»,- ասաց Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը վիրահատվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: