ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ակունք համայնքի դպրոցը համալրվել է նոր մարզագույքով

Ակունք համայնքի դպրոցը համալրվել է նոր մարզագույքով

Կայուն զարգացման հայկական հիմնադրամի ու ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված «Սպորտային սերունդ 2020» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ակունք համայնքի միջնակարգ դպրոցն այսօր համալրվել է նոր մարզագույքով (ֆուտբոլի և բասկետբոլի գնդակներ, վոլեյբոլի ցանցեր, թենիսի սեղան, նստարաններ, մարմնամարզական պատ և ներքնակներ, օղակներ, պարաններ և մարզական այլ պարագաներ): Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: 
 
«Ակունքի միջնակարգ դպրոցը ծրագրի շրջանակներում հանրապետության բոլոր դպրոցների շրջանում կազմակերպված մրցույթի հաղթող ճանաչված 16 դպրոցներից մեկն էր, միակը Կոտայքի մարզից:
 
Ծրագիրը մեկնարկել էր դեռևս անցյալ տարի. նպատակը դպրոցահասակների շրջանում սպորտային մշակույթի խթանումն է»,- գրել է մարզպետը:

  • Կիսվել: