չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ախթալայում վերականգնվել են գազամատակարարումը, էլեկտրասնուցումը. Մկրտչյան

Ախթալայում վերականգնվել են գազամատակարարումը, էլեկտրասնուցումը. Մկրտչյան

Արգելափակված Ախթալայում ենք։ Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը։ Պարենային, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումն իրականացվում է սարամիջյան ճանապարհով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: 

՛՛Ախթալայի բժշկական կենտրոնը` տնօրեն Կարեն Ազարյանի գլխավորությամբ, ինչպես միշտ աշխատում է 24/7 ռեժիմով, դեղորայքի խնդիր չկա, քանի որ դեղորայքի մատակարարումները ևս իրականացվում են հավուր պատշաճի։

Հանդիպել ենք բնակիչներին, խոսել խնդիրների լուծման որոշումներից, հավաքագրել նոր խնդիրներ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: