շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով

Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով

Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Հրաչյա Պապինյանը:

«Ախթալան, հարակից 6 համայնքներով, կտրվել է արտաքին աշխարհից` հնարավոր բոլոր եղանակներով։ Բարդ խնդիրների առջև կկանգնեն նաև ալավերդցիները։

Բանն այն է, որ վնասված է գերեզմանատուն տանող կամրջի մի հատվածը և եթե թաղման կարիք լինի, ապա չի բացառվում, որ ասենք պապի կողքին, արդեն պատրաստած գերեզմանում  չկարողանան թաղել տատին, կամ հակառակը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու սգատերերի համար»,- նշել է նա:

 

  • Կիսվել: