չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ախալքալաքում կբարձրանան մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը

Ախալքալաքում կբարձրանան մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը

2020 թվականի սեպտեմբերից՝ ինչպես Ախալքալաքում, այնպես էլ ամբողջ Վրաստանում մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը կավելանան 100 լարիով:

Ախալքալաքի մունիցիպալիտետում մանկապարտեզների դաստիարակները ամսական ստանում են 400 լարի աշխատավարձ, բայց սեպտեմբերից նախատեսվում է, որ նրանք կստանան 500 լարի: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մանկավարժների աշխատավարձի բարձրացումը նախատեսված է կառավարության այս տարվա ծրագրում:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի, Ախալքալաքի մունիցիպալիտետի 2020 թվականի բյուջեն արդեն իսկ նախատեսում է մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերի բարձրացումը: Ըստ նրա, Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում աշխատում է 55 դաստիարակ:

Վերջինիս խոսքով, հնարավոր է բարձրացվեն մանկապարտեզների մնացած աշխատակիցների աշխատավարձերը, սակայն դա դեռ հաստատված չէ:

  • Կիսվել: