չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է ճրագալույցի պատարագ (լուսանկարներ)

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է ճրագալույցի պատարագ (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 16-ի երեկոյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի պատարագ: Օրվա պատարագիչը Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն էր, գրում է jnews.ge-ն:

Ճրագալույցի օրը կարապետ է լինում Հարության տոնին: Հայ եկեղեցին հոգևոր պաշտոն է կատարում:

Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել:

Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին:

Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու:

Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետև ցերեկով էլ էր երևում, և որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը:

Եկեղեցական կյանքում նվիրագործված ավանդության համաձայն՝ նոր օրն սկսվում է տվյալ օրվա երեկոյից (սկսած ժամը 18:00-ից): Ըստ Հայոց եկեղեցու կանոնների, Սուրբ Զատկին նախորդող օրը՝ ճրագալույցի Պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուր՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

  • Կիսվել: