հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ախալքալաքի շրջանում կորոնավիրուսի 5 դեպք է հաստատվել

Ախալքալաքի շրջանում կորոնավիրուսի 5 դեպք է հաստատվել

Երեկ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղի երկու բնակչի մոտ կորոնավարակ է հաստատվել, ինչպես նաև վարակի երեք դեպք է գրանցվել Գոգաշենի երեք բնակչի մոտ։ Գոգաշենի բնակիչները գտնվում են Նինոծմինդայի կովիդ-կլինիկայում, գրում է jnews.ge-ն:

«Ֆինկա բանկի մեկ աշխատակցի և նրա կնոջ մոտ, ով աշխատում է «Ջիբե» խանութում, հաստատվել է կորոնավարակ: Նրա կինը, երբ հիվանդ ժամանակ տանն է եղել, մեկ շաբաթից ավել աշխատանքի չի գնացել։ Մենք մեր սրտի հանգստության համար «Ֆինկա» բանկի և «Ջիբե» խանութի բոլոր աշխատակիցներին թեստավորում ենք անցկացրել և նրանցից ոչ մեկի մոտ վարակ չի հաստատվել։ Նրանց տեղեկացրել ենք, որ չորս օր հետո նորից ներկայանան, որպեսզի կրկնակի թեստավորում անցնեն», – հայտնում են Ախալքալաաքի Հանրային առողջության կենտրոնից:

«Ֆինկա» բանկի աշխատակցի ընտանիքի մյուս անդմաների մոտ նույնպես կորոնավարակ է հաստատվել։

Հարկ է նշել, որ հուլիսի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1392 նոր դեպք, իսկ Սամցխե-Ջավախքում՝ 23 դեպք։

  • Կիսվել: