Ախալցխայի նախկին «Սահմանային քաղաքի» տարածքում նախատեսվում է ստեղծել երիտասարդական կենտրոն եւ մարզական համալիր
Ախալցխայի նախկին «Սահմանային քաղաքի» տարածքում նախատեսվում է ստեղծել երիտասարդական կենտրոն եւ մարզական համալիր: Նախաձեռնողը Ախալցխայի քաղաքապետարանն է, իսկ երիտասարդական կենտրոնի ստեղծման համար հայտարարվել է մինչեւ 400 000 լարիի մրցույթ, գրում է akhaltskha.net-ը:
Մրցութային փաստաթղթերի համաձայն, Ախալցխայի Ռուսթավելի փողոցի 124 հասցեում գտնվող երկհարկանի շենքը ենթակա է վերանորոգման: Ինչպես մեզ տեղեկացրին քաղաքապետարանից, երիտասարդական կենտրոնը կունենա մշակութային և կրթական բաժիններ: Մարզահամալիրի կազմակերպման համար նախատեսվում է հատկացնել մինչև 1 400 000 լարի:
Տեղեկատվությունը հասանելի է Պետական գնումների գործակալության կայքում: Մրցույթի փաստաթղթերի համաձայն, շենքը, որտեղ տեղակայված էր ռազմաբազայի խոհանոցը, պետք է վերականգնվի, վերակառուցվի և կառուցվի մարզահամալիր: Նախատեսվում է երեք մարզադահլիճներ վերազինել համապատասխան սարքավորումներով (սանհանգույցներ, հանդերձարաններ):