չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկները կահավորվում են լուսացուցային համապատասխան ազդանշանով

Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկները կահավորվում են լուսացուցային համապատասխան ազդանշանով

Անվտանգության համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ աջակողմյան մշտական երթևեկությամբ ապահովված խաչմերուկները լուսացուցային համապատասխան ազդանշանով կահավորելու ուղղությամբ: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում առաջին՝ Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների և Արշակունյաց պողոտայի հատման խաչմերուկում միացումն արդեն տրված է: Գործընթացը կշարունակվի հաջորդաբար բոլոր խաչմերուկներում:

  • Կիսվել: