չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԱԻՆ-ը պայթյունի վայրից տեսանյութ է հրապարակել

ԱԻՆ-ը պայթյունի վայրից տեսանյութ է հրապարակել

 

ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել Ռայնիսի փողոցի պայթյունից՝ որոշ մանրամասներ հայտնելով կարատվող աշխատանքների մասին։ Մանսավորապես, դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։ Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

 Ինչպես ավելի վաղ հայնտել էինքայսօր առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցում պայթյուն է որոտացել, դեպքի վայր է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս նշել է, որ պայթյունից տուժած բնակիչներին կապահովվեն ժամանակավոր կացարաններով։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր: 

 Հավելենք նաև, որ փրկարարները այս պահին փորձում են փլատակների տաից դուրս բերել ևս մեկ քաղաքացու։

 

  • Կիսվել: