ԱԻՆ-ը Մրգաշեն գյուղի մոտակայքում հրդեհի մասին ահազանգ է ստացել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 7-ին, ժամը 14:10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: