շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԻՆ-ում անցկացվել է շարային ստուգատես (տեսանյութ)

ԱԻՆ-ում անցկացվել է շարային ստուգատես (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի է ունեցել Փրկարար ծառայության ստորաբաժանումներում առկա գույք-սարքավորումներով ու տեխնիկայով շարային ստուգատես:

Ներկայացվել են գերատեսչության Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումները: Ստուգատեսն անցկացրել են նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

Միջոցառման հիմնական նպատակն էր ստուգել ատորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, համազգեստի, ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, ինչպես նաև տեխնիկայի մարտական վիճակը։ Նախարար Փիլոյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը՝ միևնույն ժամանակ մատնանշելով նաև թերությունները, որոնց շտկման համար տրվել են ցուցումներ ու հանձնարարականներ։ ՓԾ տնօրենը գոհունակություն է հայտնել ներկայացված տեխնիկայի մարտական վիճակի առումով։

Ներկայացվել են նաև փրկարարական հատուկ սարքավորումներ, որոնց շարքում էին անօդաչու թռչող սարքեր, սակրավորների ականորսիչներ, ռոբոտատեխնիկա, վարակազերծման միջոցներ և հատուկ հանդերձանք: Ստուգատեսի ժամանակ փորձարկվել է ազդարարման շչակ։



Ստուգատեսի ավարտին մեքենաները փարոսիկներով, ձայնային ազդանշաններով՝ երթով շարահրապարակից մեկնել են ծառայության:

  • Կիսվել: