երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵՓՎ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվել է շարային ստուգատես

ԵՓՎ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվել է շարային ստուգատես

Ապրիլի 3-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4 ՀՓՋ-ում տեղի ունեցավ շարային ստուգատես, որին ներկա էին Երևան քաղաքի փրկարարական վարչության պետը և պետի տեղակալները։
 
Փրկարարական ծառայողների ամառային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ ստուգվեց ծառայողական համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը, պատշաճ արտաքին տեսքը, շարային կեցվածքը, ծառայողական վկայականների առկայությունը։
 
Հատուկ ուշադրություն դարձվեց ջոկատի անձնակազմի տագնապային պայուսակների համալրվածությանը. ստուգվեց վերջիններիս համապատասխանությունը ներկայացվող պահանջներին։
 
ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց անձնակազմի պատրաստվածությունը, միևնույն ժամանակ մատնանշեց առկա թերությունները և տվեց մի շարք հանձնարարականներ՝ հետագա ծառայությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

  • Կիսվել: