երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի և չի տրվի ադրբեջանական սադրանքներին. Արման Եղոյան

Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի և չի տրվի ադրբեջանական սադրանքներին. Արման Եղոյան

Ես սպասելիք ունեմ, հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի և չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետև այդ կրակոցները նաև նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորրը մեր հասարակությունում: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված ադրբեջանական կողմից հնչող կրակոցների հետ:

«Հույս ունեմ, որ դուք չեք նպաստի հանրային անդորրի խաթարմանը»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Եղոյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք նա բացառո՞ւմ է, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են լքել իրենց գյուղերը կամ երեխաներին տեղափոխել այլ դպրոցներ՝ Եղոյանը պատասխանեց՝ հարցը կոռեկտ չէ:

«Ձեր հարցից դուք ակնկալում եք երկու հնարավոր պատասխան՝ այո՛, բացառում եմ, և ո՛չ, չեմ բացառում»,- նշեց պատգամավորը:

  • Կիսվել: