Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ. հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին. Էդգար Ղազարյան
Երեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ միայն ինձ ընդունելության չարժանացնելու դեպքի առիթով, այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այն է անձի հանդեպ խտրականության ցուցաբերում` պայմանավորված աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների հանգամանքների հիմքով»,-գրել է նա: