երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվել է շարային ստուգատես

ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվել է շարային ստուգատես

Փետրվարի 2-ին՝ ժամը 09։20-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմաբ)։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

ՆԳՆ փրկարար ծառայության ընթացիկ տարվա մեկնարկային միջոցառումների շրջանակներում փետրվարի 2-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի ղեկավարությամբ Փրկարար ծառայության շարահրապարակում տեղի ունեցավ շարային ստուգատես։
 
Շարային ստուգատեսին ներգրավված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Ծառայության կազմակերպման, Բժշկական ապահովման վարչությունների և Հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները։
Ստուգատեսի ընթացքում ղեկավար կազմը ստուգեց ծառայողների շարային կեցվածքը, պատշաճ արտաքին տեսքը, ծառայողական համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և ծառայողական վկայականների առկայությունը, ինչպես նաև՝ ծառայողական և գործառութային պարտականությունների իմացության մակարդակը։
 
Հատուկ ուշադրություն դարձվեց տագնապային պայուսակների համալրվածությանը․ ստուգվեցին դրանցում առկա անհրաժեշտ իրերի առկայությունը և համապատասխանությունը ներկայացվող պահանջներին։
 
Ամփոփելով արդյունքները՝ Տնօրենի տեղակալը հրահանգեց խստագույնս հետևել ծառայության կանոնադրական կարգի պահպանմանը, վեր հանեց թերությունները, ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հստակ հանձնարարականներ՝ հրատապ ժամկետներում աշխատանքներ տանել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ։
 
Եգոր Կարապետյանը ևս մեկ անգամ շեշտեց փրկարարական ծառայողների պատրաստվածության կարևորությունը և հորդորեց բարձր պատասխանատվությամբ մոտենալ ծառայողական պարտականությունների կատարմանը։

  • Կիսվել: