շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԱԻ նախարարը սպայական կոչումներ է շնորհել

ԱԻ նախարարը սպայական կոչումներ է շնորհել

Այսօր՝ մարտի 1-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցությունը: Նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկաներին շնորհավորել է Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ՝ կարևորելով յուրաքանչյուրից պահանջվող ջանքերի գործադրումը՝ բնակչության պատրաստվածության, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ:

Մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Դավիթ Ավետիսյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը: Նախարարը պահանջել է առավելագույն ուշադրություն դարձնել գույքագրման գործընթացին, որպեսզի հստակ արձանագրվեն ունեցած միջոցները:

Խորհրդակցության ավարտին նախարարը հերթական սպայական կոչումներն է շնորհել Փրկարար ծառայության մի քանի ներկայացուցիչների:

  • Կիսվել: