ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանն այն 11 երկրների մեջ է, որտեղ կորոնավիրուսի դեպքերն աճում են. ԱՀԿ

Հայաստանն այն 11 երկրների մեջ է, որտեղ կորոնավիրուսի դեպքերն աճում են. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Covid-19 դեպքերի թիվը Եվրոպայի և ԽՍՀՄ նախկին 11 երկրներում` ներառյալ Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում և Ղրղզստանում, սկսել են նորից աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական աղբյուրը։

Այդ 11 երկրներն են՝ Հայաստանը, Շվեդիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ղրղզստանը, Ուկրաինան և Կոսովոն։  

ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Անրի Կլուգենը նշել է, որ 30 երկրում վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավարակի դեպքերի աճ։

«Այս երկրներից 11-ում վարակների թվի աճը հանգեցրել է համավարակի նոր բռնկման։ Եթե ​​ոչինչ չձեռնարկվի, ապա Եվրոպայում առողջապահական համակարգերը նորից կծանրաբեռնվեն»,- ասել է նա:

  • Կիսվել: