ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ահազանգ․ Օր առաջ միջոցներ ձեռնարկել` Ստեփանավանում աղետը կանխելու ուղղությամբ (լուսանկարներ)

Ահազանգ․ Օր առաջ միջոցներ ձեռնարկել` Ստեփանավանում աղետը կանխելու ուղղությամբ (լուսանկարներ)

«Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջում գրել են, որ Արմանիսի հանքավայրից թափոններ են լցվել Ձորագետ.

«Բնակիչներն ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր` մեծ քանակությամբ: Այսօր Ստեփանավանի քաղաքապետը` համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում պարզ է դառնում, որ ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը` փոխելով ջրի գույնը, բացի այդ` նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, սա, հավանաբար, այդ թափոնների հետևանք է:

Նշենք, որ նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները գետի երեք հատվածնքերից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան: Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին` օր առաջ միջոցներ ձեռնարկել` այս աղետը կանխելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: