«Аэрофлот»-ը հոկտեմբերի վերջից կվերսկսի Հայաստանի հետ ամենօրյա ավիահաղորդակցությունը
Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը հոկտեմբերի 25-ից կսկսի Հայաստանի հետ ամենօրյա ավիահաղորդակցություն իրականացնել։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից: Երևան-Մոսկվա եւ Մոսկվա-Երևան երթուղիներով առաջին չվերթները նախատեսված են հոկտեմբերի 25-ին: Տոմսեր ձեռք բերելը, ինչպես նաև չվերթների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ ավիաընկերության կայքից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր սեպտեմբերի 11-ից դեպի Հայաստան և հանրապետությունից դուրս կանոնավոր չվերթները վերսկսելու մասին:
ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ թռիչքների վերսկսման, դրանց հաճախականության եւ ուղղությունների հետ կապված որոշումներն ընդունվում են ավիաընկերությունների կողմից, իսկ Հայաստանից այլ երկրների տարածքում ուղևորների մուտքի պայմաններն ու սահմանափակումները կարգավորվում են տվյալ երկրի կողմից սահմանված կարգերին համապատասխան:



