երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

  • Կիսվել: