երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ տեղափոխվել է 10 վիրավոր

Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ տեղափոխվել է 10 վիրավոր

Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ տեղափոխվել է 10 վիրավոր։ Infoport.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել են հիվանդանոցից։

«Մեզ մոտ գտնվողների վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 4 հոգի տեղափոխվել է Երևանի բուժհաստատություններ, քանի որ նեղ մասնագիտական միջամտությունների անհրաժեշտություն կար, օրինակ` միկրովիրաբուժության, մենք այստեղ չունենք նման մասնագետ»,– ասացին հիվանդանոցից։

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով երկու կին բեկորային վիրավորումներով տեղափոխվել է Մարտունիի բժշկական կենտրոն։ Այս մասին ասաց կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։Նրա խոսքով՝ քաղաքացիների վիճակը նորմալ է։ Նախնական տեղեկություններով, 83 և 24-ամյա կանայք վիրավորում են ստացել Սոթքում

ԲԿ-ից նաև նշեցին, որ  կրակոցների  հատկապես ինտեսիվ էին առավոտյան։ Այս պահին նկատվում է ինտենսիվության նվազում։

  • Կիսվել: