Ադրբեջանի և ՀՀ-ի միջև լարվածությունը որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին սրումը Ռուսաստանի շնորհիվ է լուծվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Պապը՝ Ղազախստանից վերադառնալու ճանապարհին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
՛՛Այժմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր՛՛,-նշել է նա:
Հռոմի պապը նաեւ համոզված է, որ երկխոսությունն անհրաժեշտ է եւ պետք է միշտ պահպանվի՝ որպես փոխըմբռնման եւ խաղաղության ճանապարհ։ ՛՛Երկխոսության հնարավորություն պետք է տալ բոլորին, քանի որ միշտ կա երկխոսության միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորություն, երկխոսության ժամանակ կարելի է այլ տեսակետ ներկայացնել՛՛,-նշել է Հռոմի պապը: ՛՛Այն պետք է արվի՝ ձեռք մեկնելով եւ քայլ անելով, այլապես մենք կփակենք դեպի խաղաղություն վերջին դուռը՛՛,-հավելել է նա:


