չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Հայաստանում վնասվել է երկու դպրոց. Ժաննա Անդրեասյան

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Հայաստանում վնասվել է երկու դպրոց. Ժաննա Անդրեասյան

Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վնասվել է երկու դպրոց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա տեղեկացրել է վերականգնողական աշխատանքների իրականացման եւ ուսումնական գործընթացը վերսկսելու պլանների մասին։

Պաշտոնյան ավելացրել է, որ հասցված վնասի չափը ճշտվում է։

Անդրեասյանը ուսումնական հաստատությունների թիրախավորումն անընդունելի է անվանել։

«Մենք ԱԳՆ-ի միջոցով մեր միջազգային գործընկերներին ենք հասցրել տեղեկություն այս ավերածությունների մասին»,- ընդգծել է փոխնախարարը։

  • Կիսվել: