Պուտինն ընդգծել է Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդվում է՝ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և այլոք։
Հանդիպման ժամանակ Պուտինը, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ոլորտներում»,:
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Պեկինի հետ՝ երկու երկրների միջև վիզային ռեժիմը մշտական դարձնելու համար, եթե Չինաստանը դա շահավետ համարի։
Պուտինի խոսքով՝ երկրների միջև զբոսաշրջիկների հոսքն առանց վիզայի ռեժիմի շնորհիվ տարվա առաջին կեսին աճել է 43 տոկոսով։
Հավելենք, որ սա երկու առաջնորդների միջև 2026 թվականին երկրորդ անձնական հանդիպումն է։ Մայիսին Ռուսաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Չինաստան։



