երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց թիվը 7-ն է, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց թիվը 7-ն է, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է յոթի։

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 15–ի դրությամբ հիվանդանոցներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ չորս քաղաքացիական անձ։

«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, չորրորդինը՝ միջին ծանրության»,– հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ յոթերրորդ քաղաքացիական անձը ամբուլատոր սպասարկվելուց հետո դուրս է գրվել։ Ավելի վաղ եւս երկու տուժած էր դուրս գրվել։

  • Կիսվել: