շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
12։00–ի դրությամբ վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4–ը շարունակում են ստացիոնար բուժումը, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

12։00–ի դրությամբ վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4–ը շարունակում են ստացիոնար բուժումը, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության:

Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:

  • Կիսվել: