կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պայթյունից տուժած 5 պացիենտ տեղափոխվել են ԱՄՆ-ի և Բելգիայի մասնագիտացված բուժկենտրոններ․ ԱՆ

Պայթյունից տուժած 5 պացիենտ տեղափոխվել են ԱՄՆ-ի և Բելգիայի մասնագիտացված բուժկենտրոններ․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։
 
 
«Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: