կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առողջապահության նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին առաջարկում է համագործակցել

Առողջապահության նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին առաջարկում է համագործակցել

 ՀՀ առողջապահության նախարարությունը  սկսում է հավաքագրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների կրթական, զբաղվածության կարիքները, և առաջարկում համագործակցել:

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, ցանկացողները կարող են զանգահարել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ` 096-14-40-83, երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-19:00 կամ մոտենալ ԱԱԻ (Կոմիտաս 49/4, 116 սենյակ)` անվճար խորհրդատվության համար:

Կարիքները հավաքագրելուց հետո կմեկնարկեն դրանք հոգալու ուղղությամբ աշխատանքները:

  • Կիսվել: