չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աբովյան քաղաքում 62–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Աբովյան քաղաքում 62–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 11:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Լևոն Հ.-ն իր վարած՝ Աբովյան քաղաքի թիվ 1 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 63-ամյա Սմբատ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենրթարկվածի կյանքին վտանգ չի սպառնում: 

  • Կիսվել: