ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աբովյան-Բալահովիտ ճանապարհին «Chevrolet»-ն բախվել է երկաթգծի արգելապատնեշին և շրջվել․ կա զոհ և վիրավոր

Աբովյան-Բալահովիտ ճանապարհին «Chevrolet»-ն բախվել է երկաթգծի արգելապատնեշին և շրջվել․ կա զոհ և վիրավոր

Հուլիսի 14-ին, ժամը 03:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով կա զոհ և տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել դին և տուժածին․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

  • Կիսվել: