ԱԱՏՄ-ն նախատեսում է անդամակցել Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիային
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն դեկտեմբերի 11-ին տեսակապով զրույց է ունեցել ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից,
Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են համավարակի պայմաններում աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու հարցը, այս ուղղությամբ ձեռնարկված հրատապ քայլերը։
ՀՀ ԱԱՏՄ ղեկավարն ու ՌԴ աշխատանքի և զբաղվածության ծառայության ղեկավարի տեղակալը խոսել են ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի շրջանակներում գործակցության հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 23-ին կայանալիք՝ ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովին։
Վերջինիս շրջանակում կքննարկվի 2021 թվականին Դաշինքի նախագահության հայտերի քննարկումը, ըստ այդմ` նաև դրա գլխավոր համաժողովը եկող տարի տվյալ երկրում անցկացնելու հարցը։
Նախատեսվում է նաև, որ համաժողովին Տեսչական մարմինը կներկայացնի տեղեկատվություն իր կողմից տարվող վերահսկողական որոշ աշխատանքների թվայնացման մասին։
Զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիային ՀՀ ԱԱՏՄ անդամակցության հարցը։ Հակոբ Ավագյանը նշել է, որ տեսչական մարմինը նախատեսում է պաշտոնապես դիմել այս կազմակերպությանն անդամակցելու համար։