շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԱԱՏՄ մասնագետներն իրականացրել են 90 ստուգայց

ԱԱՏՄ մասնագետներն իրականացրել են 90 ստուգայց

Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 90 ստուգայց։ Արձանագրվել է 38 խախտում։

Դիտարկվել են նշված քաղաքների

☑️ դպրոցները,
☑️ նախադպրոցական հաստատությունները,
☑️ դեղատները,
☑️ գրասենյակները,
☑️ առևտրի կենտրոնները։

Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։

  • Կիսվել: