երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը հերթական մարզային ստուգայցն է կատարել

ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը հերթական մարզային ստուգայցն է կատարել

Այսօր՝ հունիսի 22-ին, ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց կատարեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում։

Այցի շրջանակներում տնօրենի տեղակալը, մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Գ․ Գալստյանի ուղեկցությամբ, եղավ Ճամբարակի, Մարտունու և Վարդենիսի հրեշեջ-փրկարարական ջոկատներում։

Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատում Ե․ Կարապետյանը հետևեց հերթափոխերի ընդունման-հանձնման գործընթացին, ծանոթացավ շենքային պայմաններին, գույքի-տեխնիկայի վիճակին, աշխատանքային խնդիրներին, ստուգեց անձնակազմի փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը։ Տվեց մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքների հետ կապված։

Մարտունու և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում ծանոթացավ աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, ստուգեց տեխնիկական հագեցվածությունը, զրուցեց անձնակազմի հետ։

Մարզային փրկարարական վարչության պետ Գ․ Գալստյանը տնօրենի տեղակալին ներկայացրեց մարզում առկա նոր վերանորոգված շարժական տնակը, որն արդեն լիովին պատրաստ է ամառային և ձմեռային պայմաններում հերթապահող անձնակազմի ծառայությունը պատշաճ և հարմարավետ կազմակերպելու համար։

Այցի ավարտին Ե․ Կարապետյանն անձնակազմին կրկին անգամ հորդորեց բարձր պատասխանատվությամբ մոտենալ առաջիկայում սպասվելիք կամավոր ատեստավորմանը, միաժամանակ՝ լավ պատրաստվել հուլիսին տեղի ունենալիք որակավորման գործընթացներին։

  • Կիսվել: