ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԱՏՄ-ի մասնագիտական խմբերը շարունակում են ստուգայցերը հանրապետության տարածքում

ԱԱՏՄ-ի մասնագիտական խմբերը շարունակում են ստուգայցերը հանրապետության տարածքում

Կարևորելով Covid անվտանգության նորմերի պահպանումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակում են ստուգայցերը հանրապետության տարածքում։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են Վանաձոր, Սպիտակ, Արթիկ և Իջևան քաղաքների դպրոցներում, դեղատներում, մանրամեծածախ առևտրի կետերում։

Մասնագիտական ստուգայցը փաստել է, որ դպրոցներում հիմնականում պահպանվում են և Covid անվտանգության և ջեռուցման նորմերը։

Դեղատներ ստուգայցերի արդյունքում ԱԱՏՄ տեսուչները տվել են դիմակ չկրելու և գրանցամատյանների լրացման ձևաչափի խախտումները վերացնելու մեկ հանձնարարական։
Ընդհանուր առմամբ արձանագրված պատկերը բարվոք է եղել։

Շարունակվում են նաև իրազեկման լայնածավալ աշխատանքները ողջ հանրապետությունում․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։

  • Կիսվել: