ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաստատվել է 662 դեպք, կորոնավիրուսից մահացել է 10 մարդ․ մանրամասներ

Հաստատվել է 662 դեպք, կորոնավիրուսից մահացել է 10 մարդ․ մանրամասներ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 909 դեպք, որոնցից.

  • 12 911-ն` առողջացած,
  • 420-ը` մահվան ելքով,
  • 10 445 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 133–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 2-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 107 108 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 762 առողջացած։ Կատարվել է 2062 թեստավորում։

 
 

Հիշեցնենք, որ հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 23247, որից 12149-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 110557-ը, մահվան ելքով դեպքերը՝ 410-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 131-ը, կատարվել է՝ 105046 թեստավորում:

  • Կիսվել: