շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
62 ընտանիք դիմել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ին՝ անհայտ կորած հարազատներին գտնելու համար

62 ընտանիք դիմել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ին՝ անհայտ կորած հարազատներին գտնելու համար

ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնում է, որ 2023 թվականի ընթացքում 62 ընտանիք է դիմել կառույցին՝ իրենց անհայտ կորած հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով:

«12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։

Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով»,-նշված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: