ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
62-ամյա վարորդը թաղման արարողությունից վերադառնալիս վթարի է ենթարկվել, Opel-ը գլխիվայր շրջվել է

62-ամյա վարորդը թաղման արարողությունից վերադառնալիս վթարի է ենթարկվել, Opel-ը գլխիվայր շրջվել է

Դեկտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևանի բնակիչը՝ 62-ամյա Մանուկ Ո.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Մոսկովյան-Թումանյան փողոցներն իրար կապող շրջանաձև խաչմերուկում բախվել է բետոնե անկյունաքարին և գլխիվայր շրջվել, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին վթարի վայրով անցնող Վանաձորի ԲԿ-ի բժիշկները:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ինքնությունը։ 

  • Կիսվել: