ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
60-ամյա տղամարդը չի ունեցել ուղեկցող հիվանդություն․ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ

60-ամյա տղամարդը չի ունեցել ուղեկցող հիվանդություն․ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ

Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է:

 

  • Կիսվել: