կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
50 բժշկական կենտրոններ պետք է կառուցվեն, վերակառուցվեն կամ հիմնանորոգվեն

50 բժշկական կենտրոններ պետք է կառուցվեն, վերակառուցվեն կամ հիմնանորոգվեն

Կառավարությունը 3.8 մլրդ դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը՝ առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման համար սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար:

Նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և նշեց, որ կան բժշկական կենտրոններ, որոնք զրոյից են կառուցում, օրինակ՝ Ծաղկահովտի առողջության կենտրոնը, Մասիսի ԲԿ-ի շինության կառուցումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ստանձնել են, որ 50 ԲԿ պետք է կառուցվեն, վերակառուցվեն կամ հիմնանորոգվեն, և դա նաև իրենց նախընտրական պարտավորությունն է, և պետք է պատշաճ պլանավորում ունենան:

Կազմակերպչական հարցերը պետք է լուծվեն և զուգահեռ պետք է լուծվեն  բովանադակային աշխատանքները, մասնագետների պատրաստման հարցերը:

  • Կիսվել: