ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են արտարժույթով  կանխիկացումներ, դրանցով գնվել են 2-3 անգամ ավելի թանկ զրահաբաճկոններ․ Մամիջանյան

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են արտարժույթով  կանխիկացումներ, դրանցով գնվել են 2-3 անգամ ավելի թանկ զրահաբաճկոններ․ Մամիջանյան

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են արտարժույթով  կանխիկացումներ, դրանցով գնվել են 2-3 անգամ ավելի թանկ զրահաբաճկոններ և այլն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք դրան մասնակից են եղել, ինչքան էլ հիմա իրենց փորձեն ասպարեզից հեռացնել, պաշտոնները փոխել, թաքցնել, խոստանում եմ, որ այդ գործը պարզվելու է և ունենալու է ոչ միայն իրավական ու դատական հետևանքներ, այլ նաև երկիրը իմանալու է այդ մարդկանց անուն-ազգանունները։ Այն մարդկանց անուն-ազգանունները, որոնք պետբյուջեից կանխիկացումներ են արել պատերազմի ժամանակ»,- ասաց Մամիջանյանը։

Պատգամավորը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ասուլիսում հնչեցված պատերազմի ժամանակ բանակում առկա «5-րդ շարասյան» մասին հայտարարությանը։

«Դա «Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց» գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր։ Ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

  • Կիսվել: