երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
34-ամյա վարորդը, «Նիվա»-ով մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր

34-ամյա վարորդը, «Նիվա»-ով մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Սաղաթել Մ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Գետաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սաղաթել Մ.-ն մարմնական վնասվածքներով Արմավիրի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիակնության Արմավիրի բաժնի պետ Գևորգյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: