չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի MR-SAM-ի և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո որոշում կկայացնի

Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի MR-SAM-ի և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո որոշում կկայացնի

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռքբերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ: Այս մասին հայտնում է  «Indian Defense Research Wing» պորտալը։

Նշվում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական արտադրության MR-SAM միջին հեռահարության հրթիռների և Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հնարավորությունը։

«Չնայած Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումը Հայաստան, ակնկալվում է, որ այդ մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի: 

Akash 1S-ը հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ է, որն ունակ է խոցել ինքնաթիռները մինչև 30 կմ հեռավորության վրա՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից: Բացի Akash 1S-ից, Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հակահրթիռային պաշտպանության երկու այլ համակարգերի նկատմամբ։

MR-SAM-ը, որը մշակվել է Հնդկաստանի և Իսրայելի միջև համագործակցության արդյունքում, արդեն արտադրության մեջ է և հաստատվել է որպես արդյունավետ սարք: 

Եվ Akash-NG-ը՝ Akash հրթիռի կատարելագործված տարբերակը, դեռ պատվերներ է սպասում հնդկական բանակից և ռազմաօդային ուժերից, ինչը կարող է հետաձգել նրա մուտքը 2-3 տարի»,-նշում է «IDRW» պորտալը։

Ըստ «IDRW»-ի աղբյուրների՝Akash 1S-ի մատակարարումները սկսելուց հետո Հայաստանը նախատեսում է իրականացնել MR-SAM-ի և Akash-NG համակարգի մանրակրկիտ տեխնիկական գնահատումներ՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է իրենց պաշտպանական պահանջներին: 

«Այս գնահատումների հիման վրա որոշում կկայացվի MR-SAM-ի և Akash-NG-ի միջև»,-նշում է «IDRW» պորտալը։

  • Կիսվել: